ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հոգեկան առողջության հայկական հանդես»-ը 5 տարեկան է
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջության հայկական հանդես» պարբերականն ամփոփում է գործունեության 5-ամյակը: Հանդեսի խմբագրական խորհրդի հոբելյանական նիստին Հայկական հոգեբուժակական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն ընթրեցեց հանդեսի առաջին համարի խմբագրականը, որտեղ ներկայացված են ամսագրի ստեղծման պատմությունն ու գործունեության նպատակները:
Թե ինչքանով է ամսագիրը հավատարիմ մնացել այս սկզբունքներին, փորձեցինք պարզել Արմեն Սողոյանի հետ զրույցում:
– Պարոն Սողոյան, ինչպես հղացավ ամսագիրը ստեղծելու գաղափարը, ներկայացրեք, խնդրե՛մ, նախապատմությունը:
– Հայաստանում անհրաժեշտություն կար ունենալ հոգեկան առողջության թեմաները լուսաբանող պարբերական: Երկարատև քննարկումներ եղան Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանի հետ, քննարկվեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Գործադիր վարչությունում, և նպատակահարմար գտնվեց ստեղծել Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պաշտոնական պարբերականը` «Հոգեկան առողջության հայկական հանդեսը»: Եթե սկզբում ամսագիրն, իսկապես, թերացումներ ուներ, ապա այսօր այն արդեն ընդգրկված է ամսագրերի ցանկում, որոնք ճանաչված են Հայաստանի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կողմից: Հենց առաջին խմբագրականում մենք նշեցինք, որ հանդեսը զերծ չի կարող լինել թերություններից, և մենք ուրախ կլինենք, եթե մեր ընթերցողներն իրենց ուղղումներն ու առաջարկություններն ուղղեն մեզ: Առաջին անգամ հանդեսը լույս տեսավ 2009թ.` «Ֆարմացևտ պրակտիկ» խմբագրական թիմի (ներկայում՝ Med-Practic թիմ) աջակցությամբ: Հանդեսի առաջին համարը ողջունեցին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Մարիո Մեյը, հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր նախագահ Մարիետա Մելիք-Փաշայանը: Մարդիկ, ովքեր շահագրգռված են և՛ մասնագիտության, և՛ գիտության զարգացման գործում, խրախուսեցին գաղափարն ու օգտակար եղան մեզ:
– Ովքե՞ր են ընդգրկված ամսագրի աշխատանքներում:
– Ամսագրի խմբագրական խորհրդում ընդգրկված են գիտական աստիճան ունեցող բոլոր հոգեբույժները և բժշկական հոգեբանության ոլորտի մասնագետները: Այն ընդգրկում է, փաստորեն, հանրապետության հոգեկան առողջության ոլորտի ամբողջ գիտական սերուցքը: Սա հոգեբուժական ոլորտի պարբերական չէ, այլ՝ հոգեկան առողջության: Մենք այսօր ընդգրկված ենք ԲՈՀ-ի այն պարբերականների ցանկում, որտեղ տպագրված հոդվածները հիմք են հետագայում գիտական աստիճան պաշտպանելու համար: Ամսագիրը չի վաճառվում, տպագրման համար դրամահավաք չի կազմակերպվում, այն տպագրվում է մեր գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ:
Մեր հաջորդ զրուցակիցը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանն է:
– Պարոն Գասպարյան, ինչպե՞ս է դրսևորվել Ձեր համագործակցությունը «Հոգեկան առողջության հայկական հանդես»-ի հետ:
– Մի խումբ համախոհներով հավաքվեցինք, մտածեցինք, որ հոգեկան առողջության գիտական ոլորտը պետք է զարգացնել: Հենց առաջին համարում տպագրվեց իմ հոդվածը` «Հոգեբանական տրավմայի առանձնահատկությունները» թեմայով:
– Եթե ամփոփենք այս 5 տարիների գործունեությունը…
– Երբ սեղանին տեսնում ես բոլոր հրատարակված համարները, անիրական է թվում այդ մեծ աշխատանքը: Հրաշալի է, որ Հայաստանում կա նմանատիպ նախաձեռնություն: Ներկայում հոդվածներ ստանում ենք նույնիսկ սփյուռքի մեր հայրենակիցներից, ինպես նաև ազգությամբ ոչ հայ արտասահմանյան գործընկերներից: Այսօրվա գիտության ներկայացվող պահանջները շատ են տարբերվում այն չափանիշներից, որ եղել են Խորհրդային Միության տարիներին: Այսօրվա գիտությունը խորապես հիմնվում է ապացուցողկան հիմքի վրա, գիտական հոդվածը պետք է համապատասխանի բոլորովին այլ չափանիշների. դրանք նոր ժամանակների մարտահավերներն են:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր նախագահ Մարիետա Մելիք-Փաշայանը մեզ հետ զրույցում խոսեց մասնագիտական ամսագրի գոյության կարևորության մասին. «Առհասարակ, մի շարք երկրներում գործում են հոգեբուժությանը նվիրված ամսագրեր: Մեր առաջընթացն այն է, որ մենք ստեղծեցինք ո՛չ միայն հոգեբուժությանը, այլև ամբողջ հոգեկան առողջության ոլորտին անդրադարձող ամսագիր: Մեր ամսագրում տպագրվում են ո՛չ միայն հոգեկան առողջությանը վերաբերող աշխատանքներ, այլև բոլոր այն ասպարեզներին հարող, որտեղ հոգեկան առողջության խնդիրը նշանակալից է. լինեն դրանք գաստրոէնտերոլոգիայի, թե սրտային հիվանդություների, թե այլ մարմնական ոլորտում: Ընգդրկել ենք տարբեր տեսակի փսիխոակտիվ նյութերից կախվածության մասին աշխատանքներ: Այս ամսագիրը պետք է օգտակար լինի ո՛չ միայն բժիշկներին, այլև հանրության լայն շրջաններին»:
Ամսագրի պատասխանատու խմբագիրն այժմ հոգեբույժ, պրոֆեսոր Սամվել Սուքիասյանն է, ով փոխարինել է Արթուր Մկրտչյանին: Խմբագիրն իր ելույթում նշեց Հայաստանի նման փոքր երկրում աշխատանք նախաձեռնելու թերությունները. «Մեր երկրում յուրաքանչյուր 2-րդը մեզ ծանոթ է, հարևան է, բարեկամ է և այդպես շարունակ: Դժվար է այս պայմաններում պահպանել օբյեկտիվությունը: Ես ստանձնել եմ աշխատանքս՝ նախապես համաձայնեցնելով, որ կաշխատեմ՝ հնարավորություն ունենալով պահպանելու օբյեկտիվություն: Գիտեմ, որ շատ դժվար է հետևել գիտական աշխատանքի գնահատման օբյեկտիվ չափանիշներին, բայց անելու եմ ամեն հնարավոր բան»: Սամվել Սուքիասյանը կոչ արեց երիտասարդ գիտնականներին ասմագրի խմբագրությանը դիմել միայն ապացուցողական հիմք ունեցող գիտական հոդվածներով: Նրա խոսքով` ամսագրի համար մեկնարկել է նոր փուլ, որում տեղ չունեն ցածրորակ հոդվածներն ու պատահական մեկնաբանությունները:
|
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...
«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...
Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն